Թուրքագետ. Էրդողանը կբանակցի Օջալանի հետ քրդերի ձայնը ստանալու նպատակով![]() 23 հունվարի 2013 - 14:30 AMT PanARMENIAN.Net - 2013թ. Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որի ժամանակ վարչապետ Էրդողանն ամեն ինչ կանի իր կուսակցության հաղթանակի համար 2014թ. նախագահական ընտրություններից առաջ: Կարծիքը թուրքագետ Արտակ Շաքարյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ, խոսելով Թուրքիայի ներքաղաքական զարգացումների և հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց նաև` Էրդողանը նունիսկ ցանկանում է բանակցություններ վարել Օջալանի հետ, որպեսզի կարողանա նախագահական ընտրություններում գստանալ քրդերի ձայները: Իսկ ներքաղաքական այս քայլը կսրի հակահայկական տրամադրությունները: «Թուրքական ազգայնականությունը 2 հիմնական ուղղություն ունի` հակահայկական և հակաքրդական: Ազգայնամոլների թիրախում կմնան միայն հայերը: Վերջին շրջանի սպանությունները հիշեք: Թուրքերը միջազգային հարթակներում իրենց անկարողությունը նաև այս կերպ են դրսևորում: Այս իրավիճակում պետք չէ մոռանալ, որ հայ, հատկապես Ստամբուլահայ համայնքը պատանդի կարգավիճակում է: Նրանց հայտարարությունները պետք է վերապահումով ընկալել»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |