Արշակ Պետրոսյան. Լևոն Արոնյանը կկարողանա իր դիրքերը բարելավել![]() 23 հունվարի 2013 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյկ Ան Զեեում շարունակվում է ավանդական շախմատային փառատոնը, որի գլխավոր և երկրոդ մրցաշարերում ելույթ են ունենում Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ասաց, որ մրցաշարի ավարտից դեռ չորս տուր կա ու Արոնյանը կկարողանա իր դիրքերը բարելավել (Արոնյանն առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը): «Չպետք է մոռանալ, որ մի քանի ամսից Լևոնը Լոնդոնում պետք է մասնակցի հավակնորդների մրցաշարին, որն անհամեմատ ավելի կարևոր է: Նա պետք է ու կարող է լավ արդյունք ցույց տալ Լոնդոնում, Լևոնն իսկապես պատրաստ է»,- նշեց մարզիչը: Մովսիսյանի մասին, որը B մրցաշարի առաջատարն է, մարզիչն ասաց, որ նա իսկապես լավ մարզավիճակում է և հաջող է հանդես գալիս. «Սերգեյը երկար ժամանակ լավ արդյունք չէր ունենում ու հիմա ուրախալի է, որ այսպես լավ է մասնակցում: Սերգեյի լավ վիճակը թե իրեն է օգուտ ու թե մեր հավաքականին»: Վեյկ Ան Զեեի մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |