ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցնել Կահիրեում

ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցնել Կահիրեում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «վեցնյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել եգիպտական մայրաքաղաքում, հաղորդում է BBC-ն:

Ալի Ակբար Սալեհիի խոսքով, եգիպտական իշխանությունները արդեն համաձայնվել են այդ առաջարկությանը:

Նախորդ տարի «վեցնյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև բանակցությունների երեք փուլ է անցկացվել. բոլորն էլ ապարդյուն են ավարտվել:

ԱՄՆ-ն և Արևմուտքի մյուս երկրները Իրանին կասկածում են միջուկային զենք պատրաստելու մեջ: Պաշտոնական Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---