Ազգությամբ հայ ժամկետային զինծառայողը Սիրիայում ընդդիմադիրներին գերի ընկած բանակայինների թվում է![]() 23 հունվարի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայում ընդդիմադիր ուժերի կողմից գերի վերցված բանակայինների խմբում ազգությամբ հայ ժամկետային զինծառայող կա: Անունը` Հակոբ Թուջյան: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ գերի վերցվածները պետք է հարցաքննվեն, որի արդյունքում «կառանձնացվեն հանցանք ունեցողները և կպատժվեն ըստ հանցանքի չափի»: Սիրիայում ավելի քան 22 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 60 հազարից ավելի մարդ, այդ թվում` մոտ 4 տասնյակ հայ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |