Լավրով. ՌԴ-ն չի կրճատի Դամասկոսում իր դեսպանատան աշխատակիցների քանակը

Լավրով. ՌԴ-ն չի կրճատի Դամասկոսում իր դեսպանատան աշխատակիցների քանակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առայժմ չի ծրագրում կրճատել Դամասկոսում ռուսական դեսպանատան աշխատակիցների քանակը: Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է դեսպանատանը, ապա մենք ելնում ենք նրանից, որ այնտեղ երկրորդային անձնակազմ չպետք է լինի»,-ընդգծել է նախարարը:

Նախարարի խոսքով, դեսպանատունը լիարժեքորեն է գործում: Լուծում է խնդիրները, որոնք դրված են իր առջև, կապ է պաշտպանում Սիրիայի ղեկավարության և ընդդիմադիր ուժերի հետ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---