ՌԱՕ ԵԷՍ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ22 հուլիսի 2005 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պատրանքներ կան, թե ՌԱՕ ԵԷՍ-ը վերահսկում է Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միխաիլ Մանտրովը: Նրա խոսքերով, դա սխալ տպավորություն է, եւ այսօրվա դրությամբ ՌԱՕ ԵԷՍ-ին է պատկանում Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը, որն ապահովում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի միայն 10 տոկոսը: Նրա խոսքերով, չնայած տարածված կարծիքին, ՌԱՕ ԵԷՍ-ը Հրազդանի ՋԷԿ-ի սեփականտերը չէ: Մանտրովի խոսքերով, Հայկական ատոմակայանի կառավարումը նույնպես կարելի է համարել ավարտված, քանի որ եկամուտը շրջանառության մեջ է, պարտքերի մեծ մասը մարված է, եւ այն ի վիճակի ինքնուրույն աշխատել: Ընդհանուր առմամբ, ճգնաժամային կառավարումը շարունակվում էր 2 տարի, եւ ըստ փաստերի, 2004 թվականին եկամուտը կազմել 18 մլն դոլար: Ինչ վերաբերվում է ՌԱՕ ԵԷՍ-ի առաջարկին Հրազդանի 5-րդ էներգաբլոկը գործարկելու մասին, ապա այն դեռեւս ուսումնասիրվում է Հայաստանի էներգետիկայի նախարարության կողմից: «Շարունակվում են խորհրդատվությունները այդ հարցի շուրջ, սակայն մենք մի փոքր մտահոգված ենք, քանի որ ժամանակը գնում է»,-հայտարարել է նա: Ինչ վերաբերվում է Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանմանը, ապա Մանտրովը նշել է, որ իրավիճակը քաղաքականացված է, բայց կփոխվի: Մինչեւ տարեվերջ Թուրքիայում կայանալու է խորհրդաժողով նվիրված սահմանամերձ բաշխիչ ցանցերին եւ հնարավոր է, որ գտնվի այս հարցի լուծումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |