ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՕՍԼՈՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Օսլոյի մասնավոր ընկերություններից մեկը ստեղծում է Ցեղասպանության թանգարան, որն ունենալու է Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժին: Ինչպես տեղեկացնում է «Երկիր» թերթը` վկայակոչելով Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթը, Անկարան արդեն քայեր է ձեռնարկում 1915 թվականի ողբերգական իրադարձություններին նվիրված էքսպոզիցիայի ցուցադրմանը խոչընդոտելու ուղղությամբ: Այդ առումով Նորվեգիայի փոխարտգործնախարար Քիմ Թրավիկը նշել է, որ թանգարանը մասնավոր ընկերության կողմից է ստեղծվում, եւ կառավարությունը միջամտելու իրավունք չունի: Թանգարանի նախաձեռնողներից է Բերկենի համալսարանի պատմության դասախոս Օ. Պ. Ֆյուրեն: Բացումը կատարվելու է օգոստոսի 30-ին, որը Թուրքիայի Հաղթանակի տոնի օրն է ու նշանավորում է երկրի ազատագրումը «թշնամիներից»: Քիմ Թրավիկի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Ա. Գյուլը հայտարարել է, որ նույն թանգարանում հրեաների Հոլոկոստին նվիրված բաժնի կողքին Հայոց ցեղասպանությանը տրված տեղը «վիրավորական է թուրք ժողովրդի համար»: «Սպասում ենք, որ այն կարգելվի»,- ավելացրել է Գյուլը: Թուրքական մամուլը, տեղեկացրել է այն մասին, որ թանգարանի դեմ դժգոհությունը հաջորդել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Օսլո կատարած այցին, որտեղ նրա վրա նեխած ձվեր են նետել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---