ԱՄՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՉՀԱՏՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ22 հուլիսի 2005 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասում տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություններից Հայաստանի դուրս մնալը սպառնում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը` ուղղորդված տարածաշրջանում կայունության եւ համագործակցության մթնոլորտի խթանմանը»,- ասվում է «Հարավային Կովկասում բացված երկաթուղիների եւ ինտեգրման մասին 2005 թվականի ակտի» օրենքի նախագծում, որը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել: Ներկայացված օրինագիծը արգելում է ԱՄՆ-ին օժանդակել Կովկասում երկաթուղիների շինարարության այն նախագծերին, որոնք շրջանցում են Հայաստանը: Նախագծի գործնական միջոցների բաժնում ԱՄՆ-ին արգելվում է օժանդակել երկաթուղային կամ երկաթուղիների հետ կապված հաղորդակցությունների ստեղծմանը կամ զարգացմանը, որոնք չեն հատվում Հայաստանի հետ կամ էլ կապ չունեն նրա հետ, սակայն հատվում են Բաքվի, Թբիլիսիի եւ էլ Ղարսի հետ կամ էլ նրանց հետ կապ ունեն: Օրինագծի ընդունման դեպքում արգելքը տարածվելու է արտաքին տնտեսական օգնության եւ զարգացմանն ուղղված օգնության վրա, Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի, ինչպես նաեւ Առեւտրի ու զարգացման գործակալության եւ Արտահանման-ներմուծման բանկի գործունեության վրա: Նշենք, որ այս տարվա մայիսին Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները հայտարարել էին Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող երկաթուղային միջանցք կառուցելու մտադրության մասին: Նախատեսվել էր, որ այդ նախագծի իրագործման ուղղությամբ ֆինանսական օգնություն ստանալու համար, որը կազմում է 1 մլրդ դոլար, նախաձեռնողները կդիմեն ԱՄՆ կառավարությանը, տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |