Ոստիկանությունը բացահայտել է մոտ մեկ տարի առաջ կատարված սպանությունը23 հունվարի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. փետրվարի 1-ին Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 1951 թ. ծնված Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը անհայտ կորել էր: Փետրվարի 4-ին «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հովհաննիսյանի հարազատները ճանաչեցին դիակը: Նույն օրը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվեցին փորձաքննություններ: Դիակի հերձման ժամանակ Հովհաննիսյանի մարմնին հայտնաբերվեց ծակած-կտրած երկու տասնյակից ավելի վերք: Ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի Մաշտոցի և Շենգավիթի բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օրերս բացահայտվեց սպանությունը: Մկրտիչ Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվում է Կամո Բունիաթյանը, որն, ի դեպ, անցած տարվա մայիսի 8-ին կատարել էր նաև սպանության փորձ: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |