Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում առանցքային է Արցախի ժողովրդի ինքնքորոշման իրավունքի ընդունումը![]() 23 հունվարի 2013 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի: Կարեն Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախի ժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը և հաղթել պատերազմը, այլ նաև կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա: «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և Արցախի` որպես լիիրավ կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձի օգտին»,- ասել է Կ. Միրզոյանը: ԼՂՀ ԱԳ նախարարը նշելով, որ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել բանակցությունների էությունը և ձևաչափը` ասել է. «ղարաբաղյան խնդրի կարգավորման առանցքը հանդիսանում է Ղարաղաղի ժողովրդի ազատ կամքի ընդունումը: Մենք հավատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անպայման հաշվի առնվի»: Նախարարը ընգծել է, որ միայն ադրբեջանական կողմից առկա իրողությունների ճանաչումը, ատելության քարոզչությունից և միլիտարիստական տրամադրություններից հրաժարումը, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում հակամարտության կարգավորման, խաղաղության և կայունության հաստատման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |