Բողոքի ակցիան Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ավարտվել է

Բողոքի ակցիան Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ավարտվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը համոզել է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ցրվել, դժգոհության պատճառ հանդիսացած հյուրանոցի տերն ու ևս մեկ մարդ ձերբակալվել են, հայտնել է «ԱՊԱ» գործակալությունը:

Մինչ այդ ակցիայի մասնակիցները հրկիզել էին հյուրանոցը: Ակցիայի պատճառ է դարձել այն, որ հյուրանոցի տերերն անտեսել են պահանջները, այնտեղ գործող «որջը» փակելու մասին: «Բողոք էր կոնկրետ միջադեպի դեմ»,-ասել է շրջանի ոստիկանապետ Նիզամի Գոջաևը՝ պարզաբանելով, որ դժգոհության պատճառ է հանդիսացել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հյուրանոցի սեփականատեր Էմիլ Շախմարդանովի ավտոմոբիլային խուլիգանությունը: Վրդովված բնակիչները հրկիզեցին նրա հյուրանոցն ու մեքենան:

Գոջաևը հավելել է, որ հետաքննություն է սկսվել, հյուրանոցի տերն ու նրա մեքենայի ուղևորը ձերբակալվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---