ԼԻՏՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՏԱՀԱՆԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆ23 հուլիսի 2005 - 08:07 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի սեյմի արտաքին գործերի գծով կոմիտեի ստորաբաժինը` եվրոպական հարեւանության հարցերով ենթակոմիտեն զբաղվելու է ժողովրդավարության տարածմամբ ԵՄ-ի հարեւան երկրներում: Այդ մասին հայտարարել է ենթակոմիտեի պահպանողական Էմանուելիս Զինգերսը: Զինգերսի խոսքերով, իր ղեկավարած ենթակոմիտեն ջանում է անել այնպես, որ «Լիտվայի հաջող ազատումը խորհրդային լծից արժանի օրինակ ծառայի այդ երկրների համար»: Զինգերսը ընդգծել է, որ ենթակոմիտեն, որը զբաղվելու է ժողովրդավարության «արտահանմամբ» Բելոռուսիա, Ուկրաինա եւ Հարավային Կովկասի երկրներ` Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան` իր գործողությունները համաձայնեցնելու է Լեհաստանի համապատասխան կառույցների հետ: Եվրոպական հարեւանության գծով լիտվական ենթակոմիտեն իր առաջին նիստը կգումարի աշնանը, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |