Կարեն Աղամյան. Արևմտյան և եվրոպական արվեստի կրկնօրինակումը անհետաքրքիր է

Կարեն Աղամյան. Արևմտյան և եվրոպական արվեստի կրկնօրինակումը  անհետաքրքիր է

PanARMENIAN.Net - Արևմտյան և եվրոպական արվեստի կրկնօրինակումը անհետաքրքիր է և հայկական արվեստին ոչինչ չի տալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նաև նշեց, որ արվեստը արվետ է, եթե հիմնված է գաղափարախոսության վրա: Նկարիչների միության նախագահը լրագրողներին ասաց, որ տեսնելով բյուջեի հատկացումները կերպարվեստին սարսափել կարելի է, քանի որ ամենաքիչը հենց այս ոլորտին են հատկացումներ լինում: Աղամյանն ասում է, որ պատասխանատուները դա բացատրում են նրանով, որ նկարիչը կարող է հոգալ իր մասին:

Նկարիչների միության նախագահին նաև նախըտրական անցուդարձից հարցեր բաժին հասան. «Մեր երկրի համար ամենակարևորը խաղաղությունն ու կայունությունն է»,-ասաց Կարեն Աղամյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---