ԱԳՆ-ն մի շարք քայլեր է ձեռնարկել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար![]() 24 հունվարի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները 2012թ. մի շարք քայլեր են ձեռնարկել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ամփոելով ՀՀ ԱԳ նախարաության 2012թ.-ի աշխատանքները: «Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անց են կացվել ոգեկոչման և հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպվել են կոնֆերանսներ և ցուցահանդեսներ, որոնց աջակցություն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը: Նա նաև նշեց, որ արտաքին գործերի նախարարությունը 2012 թվականի ընթացքում շարունակել է աշխատանքները` ուղղված երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում մեր հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |