ԱԳ նախարար. Հայաստանը կաջակցի աբխազական երկաթուղու վերագործարկման ծրագրին

ԱԳ նախարար. Հայաստանը կաջակցի աբխազական երկաթուղու վերագործարկման ծրագրին

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգիռ է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի՝ աջակցելու համար ծրագրի իրականացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հայտնեց այս հարցում Հայաստանի դիքորոշումը:

Հիշեցնենք, որ հարցը քննարկվել էր նաև հունվարի 17-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը՝ շահագրգիռ բոլոր կողմերի ցանկության դեպքում:

Բիձինա Իվանիշվիլին հիշեցրել էր, որ Վրաստանը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և երկաթուղու վերագործարկումը դիտարկվելու է այդ համատեքստում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին հայտնել էր, որ հայկական կողմը երկաթուղու վերագործարկման հարցում պրոակտիվ քաղաքականություն է իրականացնելու` հարցին արագ լուծում տալու նպատակով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---