Դանիայում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու են 10 հայ հրաձիգներ![]() 24 հունվարի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-10-ը կայանալու է Հայաստանի հրաձգության առաջնությունը, իսկ փետրվարի 25-ից մինչև մարտի 3-ը հայ հրաձիգները մեկնելու են Դանիա, որտեղ կայանալու է միջազգային մրցաշար: Այնտեղ հանդես են գալու 10 հայ մարզիկներ` Սվետլանա Տիգրանյանը, Կարինե Պողոսյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մկրտչյանը, Իրինա Աղաջանյանը Արթուր Պետրոսյանը, Հրաչիկ Բաբայանը, Շանթ Սարգսյանը, Ռազմիկ Մինասյանը և Սուրեն Բերյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Դանիայում հիմնականում հանդես են գալու երիտասարդ հրաձիգներ: Մրցաշարին Հայաստանի հավաքականը նախապատրաստվելու է Երևանի հրաձգության մարզադպրոցում: «Մրցաշարի մասնակիցներին մենք նախապես ենք ընտրել` 2012 թվականին նրանց ցույց տված արդյունքների հիման վրա: Այս մրցաշարից հետո մենք վերադառնալու ենք Երևան և շարունակելու հավաքները, իսկ մայիսին մասնակցելու ենք աշխարհի գավաթի խաղարկությանը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |