Իվանիշվիլին Դավոսում զրուցել է Մեդվեդևի հետ24 հունվարի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դավոսում շփվել է վրաց գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ զրույցը դարձել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը Հարավային Օսեթիայում պատերազմից հետո: Հանդիպումը կայացել է նախօրեին Դավոսի տնտեսական համաժողովի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ: «Վրաստանի վարչապետը մոտեցել է Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե զրուցել են ինչ-որ բանի մասին»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մեդվեդևի և Իվանիշվիլու կարճ զրույցի մասին տեղեկատվությունը մեկնաբանել է ռուս վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան: Նա նշել է, որ նման համաժողովների ընթացքում մասնակիցներն ավանդաբար շփվում են միմյանց հետ: Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտարարել են, որ Իվանիշվիլին չի պատրաստվում Դավոսում հանդիպել Մեդվեդևի հետ: Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի խոսքով, վրացական կառավարության ղեկավարը պլանավորված բանակցություններ է ունեցել Շվեյցարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի առաջին այրերի, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |