Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել տարածքի ինքնիշխանության խորհրդանշական հռչակագրին![]() 24 հունվարի 2013 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Կատալոնիա նահանգի խորհրդարանը հավանություն է տվել տարածքի խորհրդանշական ինքնիշխանության հռչակագրին` այդպիսով ճանապարհ բացելով Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար: Այդ մասին գրում է The Guardian-ը: Հռչակագրին «կողմ» է քվեարկել 85 մարդ, «դեմ»` 41, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել: Հռչակագիրն ինքնին խորհրդանշական է, սակայն, ինչպես սպասվում է, այն կհանգեցնի Բարսելոնայի և Մադրիդի կենտրոնական կառավարության միջև դիմակայության սրման: Կատալոնիայում անջատողական տրամադրությունները գոյություն ունեն մի քանի դար: Վերջին տարիներին Բարսելոնան ավելի ակտիվ է հայտարարում Իսպանիայից առանձնանալու հնարավորության մասին ֆինանսական ճգնաժամի պատճառով: Կատալոնիան երկրի առավել զարգացած նահանգներից է` ապահովելով Իսպանիայի ՀՆԱ 20 տոկոսը, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |