Քաղաքագետ. ՀԱԿ ընտրազանգվածը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին![]() 24 հունվարի 2013 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այս համոզմունքն ունի: Նա չի կարծում, որ մյուս թեկնածուները իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ շատերն այլ շահեր են հետապնդում: Քաղաքագետի կարծիքով՝ ՀԱԿ ընտրազանգվածը, ամենայն հավանականությամբ, ձայն կտա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ԲՀԿ ընտրազանգվածը կայուն չէ: Անդրադառնալով ինքնաբացարկների հավանականությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ մեկ կամ երկու թեկնածուի դեպքում է միայն դա հավանական: «Սերժ Սարգսյանին միայնակ թողնելը հավանական չէ»,- ասաց քաղաքագետը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |