Գարեգին Բ. Միջպետական մշակութային համագործակցությունը կամրապնդվի

Գարեգին Բ. Միջպետական մշակութային համագործակցությունը կամրապնդվի

PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հայտարարելու որոշման և ծրագրվող միջոցառումների կապակցությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ այն կնպաստի ինչպես մշակութային հարուստ ժառանգություն և ավանդներ ունեցող Գյումրի քաղաքի մշակութային կյանքի առավել ակտիվացմանն ու զարգացմանը, այնպես էլ միջպետական մշակութային համագործակցության ամրապնդմանն ու զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նման միջոցառումների իրականացումը ժողովուրդների կյանքում` ընդգծելով, որ դրանք օգնում են հասարակության կյանքից հեռու վանել պարտադրվող կեղծ արժեքները և շարունակել ապրել իրենց դարավոր պատմական փորձառությամբ ձևավորված հոգևոր-բարոյական արժեքներով:

Այնուհետև հիմնադրամի այս ծրագրի կարևորությանն անդրադարձել է հիմնադրամի համանախագահ, միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նա նշել է, որ հոգևոր կյանքի ու մշակութային համագործակցության համար պետական սահմաններ գոյություն չունեն` հույս հայտնելով, որ 2013 թ. ԱՊՀ երկրների կյանքում կնշանավորվի մշակութային նոր իրագործումներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---