Քեմերոն. ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն չի նշանակի, թե Լոնդոնը երես է թեքում Եվրոպայից

Քեմերոն. ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն չի նշանակի, թե Լոնդոնը երես է թեքում Եվրոպայից

PanARMENIAN.Net - ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն չի նշանակի, թե Լոնդոնը երես է թեքում Եվրոպայից: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Խոսքը Եվրոպային մեջքով դառնալու մասին չէ, ավելի շուտ՝ հակառակը, ինչպես դարձնել Եվրոպան ավելի մրցունակ, բաց ու ճկուն»,-ասել է Քեմերոնը:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտում չէ, և դժվար թե երբևէ ցանկանա դառնալ այդ գոտու բաղկացուցիչ մաս:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---