Ստոմատոլոգները բնականոն աշխատանքը վերականգնելու համար պահանջներ են ներկայացնում

Ստոմատոլոգները բնականոն աշխատանքը վերականգնելու համար պահանջներ են ներկայացնում

PanARMENIAN.Net - 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն դեմ ստոմատոլոգները մասնագիտական համապարփակ վերլուծական փաստաթուղթ են տարածել: Փատաթղթում նշված են բնականոն աշխատանքը վերականգնելու նրանց պահանջները.

1. Վերանայել արտոնագրային վճարի դրույքաչափերը և սահմանել 30000 ՀՀ դրամ դրույքաչափ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար: Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիասնում առանձին ծառայության ոլորտ՝ դրամական անկախ հոսքերով:

2. Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիասնում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով:

3. Մասնագիտացված(առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների):

4. Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման աթոռ: Առաջնային զննման համար նախատեսված աթոռը չհարկել:

5. Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել աթոռ, որը ենթակա չէ հարկման:

6. Կիրառել 0,5 գործակից մանկական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կլինիկաների համապատասխան աթոռների համար:

7. Պահանջվում է որևէ որոշում ընդունելուց առաջ, քննարկումներին մասնակից դարձնել ոլորտում գործող բոլոր հասարակական կառույցները.

Ա) ՀՀ ԱՆ Գլխավոր ստոմատոլոգի ինստիտուտը:

Բ) Բոլոր ստոմատոլոգիական ասոցիացիաները:

Գ) Ոլորտի հետ առնչվող պետական գրանցում ունեցող այլ հասարակական կառույցները:

Դ) Ստոմատոլոգների շրջանում ժամանակավրեպ ՕՐԵՆՔԻ քննարկումների համակարգող, նախաձեռնող խումբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---