Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի![]() PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի: Վահագնի եղբայր Արմեն Չախալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշումն արդեն կայացրել է և իրենք այս պահին բանտի մոտ սպասում են, որ Վահագնի բաց թողնեն: «Կգնանք եկեղեցի, մոմ կվառենք, կաղոթենք ու կգնանք Ախալքալակ»,- ասաց Արմեն Չախալյանը: ![]() Վահագն Չախալյան Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |