Ստոմատոլոգները հանրահավաք կանեն24 հունվարի 2013 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու համահանրապետական ստոմատոլոգների հանրահավաք: Հավաքվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն դեմ ստոմատոլոգները: Նրանք օրենքի փոփոխությունների իրենց նախագիծն են առաջարկում: Այն ներկայացնում ենք առանց կրճատումների. 1. Վերացնել «բազկաթոռի հարկ» հասկացությունը. Մտցնել «բժշկի դրույքաչափ» հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: (Ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում հարկելով «անշունչ» ստոմատոլոգիական բազկաթոռը՝ ստիպված ենք կլինիկաներում զմրսել «ավելորդ» բազկաթոռները: Նոր առաջարկված տարբերակի դեպքում վերանում է դրա անհրաժեշտությունը: Տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն, և դա թույլ կտա բժիշկներին տարբեր բազկաթոռների վրա անկաշկանդ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները ըստ հայտարարագրված դրույքաչափի և մասնագիտության պահանջների): 2. Սահմանել նվազագույն դրույքաչափ 0,5 դրույք, կիրառել հարկադրույք 10000 ՀՀ դրամ: 3. Կիրառել գործակիցներ ըստ մասնագիտական ստաժի՝ 1-5 տարի ստաժի դեպքում՝ 0.5 գործակից (ՕՐԵՆՔՈՒՄ չէին խրախուսվում երիտասարդ բժիշկների մասնագիտական գործնեությունը): 4. Մասնագետներին հրամանագրել ըստ դրույքաչափերի, որտեղ 0,5 դրույքը հավասարեցնել 3 աշխատանքային ժամին: Պայմանագրի մեջ նշել կոնկրետ աշխատաժամերը, մասնագիտությունը, ենթադրվող մասնագիտական գործնեությունը(մանկական, թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիական, ընդհանուր ստոմատոլոգիական ընդունելություններ): 5. Կիրառել գործակիցներ՝ ըստ հայտարարագրված մասնագիտական գործնեության տեսակի(ՕՐԵՆՔՈԻՄ չէր դրվում տարբերություն, թե ինչ մասնագիտական գործունեություն է իրականացվում տվյալ աթոռի վրա և ինչ շահութաբերություն է այն ապահովում): Մենք առաջարկում ենք հետևյալ գործակիցները ըստ ստոմատոլոգիական գործունեության ոլորտների. Ա) Մանկական ստոմատոլոգիա-0,5: Բ) Թերապևտիկ ստոմատոլոգիա – 1: Գ) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա -1.2: Դ) Վիրաբուժական ստոմատոլոգիա – 1: Ե) Օրթոդոնտիա – 1: Զ) Իմպլանտոլոգիա – 1.3: Է) Ընդհանուր ստոմատոլոգիա(առանց իմպլանտոլոգիայի)-1,3: Ը) Ընդհանուր ստոմատոլոգիա ( ներառյալ իմպլանտոլոգիան)- 1,5: 6. Կիրառել տարածքային դասակարգման գործոն՝ ըստ կադաստրային գոտիների(ՕՐԵՆՔԻ համեմատ ավելի մանրակրկիտ մշակել): 7. Կիրառել զրոյական դրույքաչափ կլինիկական օրդինատորների և բժիշկ-ինտերների համար. կլինիկաները պետք է ներկայացնեն հիմանավորող փաստաթուղթ որևէ բժշկական ԲՈՒՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնապրակտիկ բազա հանդիսանալու վերաբերյալ: 8. Հարկել ատամնատեխնիկական լաբորատորիաները ըստ հրամանագրված ատամնատեխնիկների դրույքաչափերի. 3 աշխանքային ժամն ընդունել 0,5 դրույք, որի համար նշանակել 10000 ՀՀ դրամ հարկադրույք: Սույն դրույթը խրախուսում է ստոմատոլոգիական բուժման որակի բարձրացմանը և գործունեության տարածքային համամասնական զարգացմանը: 9. Վերահաշվարկել արտոնագրային վճարը ըստ օրերի՝ հրամանագրված բժշկի, ատամնատեխնիկի հիվանդության, արձակուրդի դեպքերում՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պարագայում: 10. Հայտարարագրումն իրականացնել ամսվա սկզբում, վճարումն իրականացնել ամսվա վերջում՝ համապատասխանաբար հաշվի առնելով փաստաթղթերով հիմնավորված հանգստի, հիվանդության պատճառներով չաշխատած օրերի պարապուրդը: Օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագծը միանշանակ կավելացնի բյուջեի մուտքերը, քանի որ հիմնված է մասնագիտական համապարփակ վերլուծական եզրակացության և տնտեսական հաշվարկների վրա: Տվյալ նախագծում հաշվի է առնվում նաև բարոյահոգեբանական և բարոյաէթիկական գործոնները, որոնցով ընդուված ՕՐԵՆՔՈՒՄ բժիշկ-ստոմատոլոգները նույնականացվում են անշունչ առարկաների՝ ստոմատոլոգիական բազկաթոռների հետ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |