Զորավարի մասունքները կբերվեն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Զորավարի մասունքները կբերվեն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Հունվարի 26-ին՝ ժ. 11.00-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: Հունվարի 26-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---