Արամ Հարությունյան. Սերժ Սարգսյանին խանգարում է շրջապատը, ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին![]() 24 հունվարի 2013 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հուսամ՝ Սերժ Սարգսյանը կհանի իր թեկնածությունը երաշխավորելով արդար ընտրություններ և ունենալով ապահով ծերություն, քանի որ ոչ մի նախագահ ապահովագրված չէ տխուր ծերությունից: Հույսը «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահական ընտրություներում իր թեկնածությունն առաջադրած Արամ Հարությունյանինն է: Նա, այսօր ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ Սերժ Սարգսյանին խանգարում է նրա շրջապատը:«Ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին խանգարում էին Վազգեն Սարգսյանը և Վանո Սիրադեղյանը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր շնորհավորել Վազգեն Մանուկյանին», - ասել է Արամ Հարությունյանը: Նրա խոսքով`ընտրություններից հետո 20 տոկոս ձայն կնկարեն Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ նրան տալով երկրորդ տեղ: Երրորդ տեղը կտան Պարույր Հայրիկյանին: Բագրատյանին կտան չորրորդ տեղը: Հույս ունի, որ Արման Մելիքյանը կմիանա իրեն: Անդրիաս Ղուկասյանի մասին էլ նշեց` քաղաքական փորձառության պակաս ունի: «Էպոսագետը ուրիշ թեմա է: Ես չգիտեմ «Սասունցի Դավիթ» էպոսից ում կնմանեցնի իրեն, միգուցե Վերգոյին կամ Ձենով Օհանին, բայց ուզում եմ հավատալ, որ նրա մղումներն ազնիվ էին», - ասել է Արամ Հարությունյանը: ՕԵԿ-ի մասին նա նշել է. «Եթե մեկի ճակատին փորագրված է եղել «Օրինաց երկիր», ապա հետագայում նրա ճակատին ինչ ասես գրված կլինի»: Րաֆֆի Հովհաննիսյանին Արամ Հարությունյանն իր` Վարդգես անունով վարսահարդարին է խորհուրդ տվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |