Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Վայոց ձորում![]() 24 հունվարի 2013 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է նախընտրական հանդիպումները: Այսօր ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրել իր նախընտրական ծրագիրը և խոսել հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին: Մարզի Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների, հյուրանոցների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկել Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները: Վայքի տուրիզմի կենտրոնում Սարգսյանը ագրոտուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության, խաղողագործության խնդիրներն է քննարկել գինեգործների, ֆերմերների և Վայքի տարածաշրջանի սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վայոց ձորի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն և գրողի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին, այցելել տուն-թանգարան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |