Մոտ 70 սիրիահայեր Հայաստանի քաղաքացիություն են ստացել

Մոտ 70 սիրիահայեր Հայաստանի քաղաքացիություն են ստացել

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Սիրիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն` սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման կապակցությամբ:

Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ:

Հանդիսավոր պայմաններում ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան յոթանասուն նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը: Դեսպանը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Նա ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն և խաղաղություն:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ են ունեցել հոգևոր առաջնորդները: Նրանք բարձր են գնահատել սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---