Ոստիկանություն են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության անդամները

Ոստիկանություն են այցելել  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության անդամները

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության իրավական վերլուծաբան Էլիսսաֆետ Քարաջիանիդուին և կրտսեր իրավաբան Քսենյա Դաշուտինային:

Եղիազարյանը ներկայացրել է ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:

Նա ընդգծել է, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար:

Քարաջիանիդուին և Դաշուտինային հետաքրքրում էին ընտրությունների ժամանակ իրավախախտումների հայտնաբերման դեպքում ոստիկանության գործողությունները և նման դեպքերի քննության կարգն ու ժամկետները: Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու նկատառումները և հավաստեցին ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համակողմանի համագործակցության իրենց պատրաստակամությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---