«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հոլովակից Քոչարյանի կադրերը մոտնաժել, հանել են

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հոլովակից Քոչարյանի կադրերը մոտնաժել, հանել են

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակում երևացող կադրերը, երբ ցուցադրվում էին նախկինում`այլ առիթներով, դրանցում երևում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն քարոզարշավի համար մոնտաժված տեսահոլովակում Քոչարյանը չկա: «Ժողովուրդ»-ը փորձել է իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով ասել է. «Ես տեղյակ չեմ` ինչ կադրերի մասին եք խոսում: Բայց եթե նման բան կա, ես համոզված չեմ, որ դրանք այն նույն կադրերն են, որտեղ Սերժ Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ»: ՀՀԿ խոսնակը խորհուրդ է տվել այլևս հարցեր չտալ, քանի որ ինքը տեսանյութի ռեժիսորը չէ և չի կարող պատասխանել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---