Լոնդոնում Anonymous-ի հաքերները դատապարտվել են Visa-ի և PayPal-ի վրա հարձակումների համար

Լոնդոնում Anonymous-ի հաքերները դատապարտվել են Visa-ի և PayPal-ի վրա հարձակումների համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը վճիռ է կայացրել Anonymous խմբավորման հաքերների նկատամբ, որոնք մասնակցել են Visa, MasterCard և PayPal վճարային համակարգերի հարձակումներին: Հարձակումների պատճառն այն է եղել, որ նրանք հրաժարվել են վճարումներ ընդունել WikiLeaks ռեսուրսի համար:

Ուսանող Քրիս Ուեզեևհեդը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման, Էշլի Ռոուդսը` 7 ամսվա: Մնացած մեղադրյալները ստացել են պայմանական ազատազրկում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Հարձակումները կատարվել են 2010-ի դեկտեմբերին, երբ խոշորագույն վճարային համակարգերը հրաժարվել են ընդունել WikiLeaks-ի օգտատերերի նվիրատվությունները:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---