Բողոքի ակցիա նախագահականի դիմաց՝ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկա կառուցելու դեմ

Բողոքի ակցիա նախագահականի դիմաց՝ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկա կառուցելու դեմ

PanARMENIAN.Net - Մեղրաձոր գյուղի բնակիչները և «Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` ժամը 12:00-ին, բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ ընդդեմ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման:

Նախագահին ուղղված նրանց դիմումի տակ ստորագրել է 500 մեղրաձորցի: Նշենք նաև, որ Մեղրաձորում ցիանային ֆաբրկայի կառուցման նախագիծը նաև Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է հայտնվել:Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել էին նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախարարության աշխատակիցները պատրաստվում են ուսումնասիրել այդ նախագիծը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---