Դավիթ Նալբանդյան. Դևիսի գավաթն իմ գլխավոր մոտիվացիան է25 հունվարի 2013 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից 3-ը Բուենոս Այրեսում կայանալիք Դևիսի գավաթի առաջին փուլին նախապատրաստվելուց առաջ, որտեղ Արգենտինան կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ, Դավիթ Նալբանդյանն ասել է, որ այդ մրցաշարը շատ կարևոր է իր համար: «Դևիսի գավաթն իմ գլխավոր մոտիվացիան է, սակայն ես յուրաքանչյուր խաղում մեծ ինտենսիվությամբ եմ խաղում: Ես հաղթանակի կամք ունեմ, դա մեծ ցանկություն է և ես միշտ այդպես եմ խաղալու»,-ասել է թենիսիստը: Արգենտինայի հավաքականը մի քանի անգամ մոտ է եղել Դևիսի գավաթը նվաճելուն, սակայն, ըստ Նալբանդյանի, ամեն անգամ նրանց ինչ-որ բան խանգարել է: Նա գտնում է, որ չափազանց կարևոր է ուժեղ թիմ ունենալ, չնայած, որ թենիսը անհատական մարզաձև է: «Մենք անպայման պետք է հաղթենք Գերմանիային և հաղթահարենք գավաթի առաջին փուլը: Դրա համար հարկավոր է վճռական քայլեր ձեռնարկել, քանի որ մենք կարող են հանդիպել նաև այլ ուժեղ թիմերի հետ: Մենք պետք է քայլ առ քայլ մոտենանք հաղթանակին»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |