TNS opinion. Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը Րաֆֆի Հովհաննիսյանն է![]() 25 հունվարի 2013 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ի սկզբանե բարձր ցուցանիշ ունեցող գործող նախագահ Սերժ Սարգսյանին օգնել է քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, և նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում է պատասխանել» և «Հրաժարվում է պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 44,0%): Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից և բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: TNS opinion-ն այսօր ներկայացրել է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները և մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե (չմշակված տվյալները՝ 13,3%): Միևնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը, ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին և բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս (չմշակված տվյալներ՝ 0,9%). «Տվյալներն իրապես վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին: Սա ոգևորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որևէ թեկնածուի: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին և պատրաստվում են քվեարկել», - նշում է TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն Սթիվ Շվարցերը: TNS opinion-ն այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները և որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |