ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ26 հուլիսի 2005 - 08:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Բեսո Ջուգելին երկուշաբթի օրը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Թբիլիսիում կբացվի հայկական ծխախոտի գործարան: Վրացի պատգամավորի խոսքերով, գործարանում կարտադրվի շուրջ 32 անուն ծխախոտ, ընդ որում կօգտագործվի հայկական հումքը: Ձեռնարկության աշխատակազմը համալրված կլինի տեղացիներով, եւ առաջին փուլում արտադրանքը կսպառվի վրաստանյան շուկայում: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո Ջուգելին հայտարարել է, որ հայ գործարարների ներդրումը Վրաստանի տնտեսություն կազմել է շուրջ 4 միլիոն դոլար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |