«Ազատ դեմոկրատներ»-ը որևէ մեկին չի սատարում, բայց կոչ է անում ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուներին![]() 25 հունվարի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու: Այս մասին ասված է կուսակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ: «Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրել է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին: Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»,- ասված է հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |