ՋԱՎԱԽՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 350 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ26 հուլիսի 2005 - 10:59 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախեթիի շրջանում տարբեր ծրագրերի իրականացման համար Հայաստանը տրամադրել է 350 հազար դոլար»,- Թբիլիսիում` Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նշել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպումից հետո Մարգարյանը հայտարարել է, որ այդ միջոցների մի մասը ուղղորդվել է տարածաշրջանի հայկական դպրոցների վերանորոգմանը: Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Վրաստանի հայաբնակ տարածաշրջանը Վրաստանի մյուս շրջանների հետ կապող ճանապարհները շուտով կվերականորոգվեն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |