Սիրիացի ապստամբները Իդլիբ նահանգի բանտի վրա հարձակման փորձ են նախաձեռնել

Սիրիացի ապստամբները Իդլիբ նահանգի բանտի վրա հարձակման փորձ են նախաձեռնել

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները ուրբաթ օրը Իդլիբ նահանգի բանտի վրա հարձակման փորձ են նախաձեռնել: Նրանց նպատակը հարյուրավոր բանտարկյալներին ազատելն էր, ասվում է Facebook-ում հրապարակված իսլամիստների հայտարարությունում:

Բանտի համար մարտերի մանրամասները չեն հաղորդվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Իսլամիստների խոսքով, սիրիական հատուկ ծառայությունների գործակալները տանջում և սպանում են այդ հաստատության բանտարկյալներին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---