Ավելի քան 60 մարդ է տուժել անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել «հունվարի 25-ին»` Եգիպտոսի հեղափոխության օրը

Ավելի քան 60 մարդ է տուժել անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել «հունվարի 25-ին»` Եգիպտոսի հեղափոխության օրը

PanARMENIAN.Net - Ավելի քան 60 մարդ է տուժել անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել «հունվարի 25-ին»` Եգիպտոսի հեղափոխության օրը: Նման տեղեկություններ է հաղորդել Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ոստիկանության և ցուցարարների միջև առավել դաժան բախումներ են տեղի ունենում Ալեքսանդրիայում, որտեղ վիրավորների թիվը հասել է 45-ի: Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառում` փորձելով ցրել մարդկանց:

Կահիրեում անկարգությունները բռնկվել են միանգամից մի քանի թաղամասերում: Առավել կատաղի բախումներ են տեղի ունենում Թահրիր կենտրոնական հրապարակից ոչ հեռու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---