ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդները կարևորել են ոստիկանության հետ գործակցությունը

ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդները կարևորել են ոստիկանության հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերիի և տեղեկատվության վարչությունից:

Հունան Պողոսյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված աշխատանքը և առաջիկա խնդիրները:

Օպերատիվ շտաբի պետը մասնավորապես նշել է, որ զգալի աշխատանք է կատարվել ընտրողների ցուցակների կատարելագործման, ընտրատեղամասերում ծառայության նախապատրատվող ոստիկանների ուսուցման, ստացվող ահազանգերին և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին արագ ու առարկայական արձագանքելու և մի շարք այլ ուղղություններով:

Հյուրերը ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը և գնահատականները նախընտրական շրջանում ոստիկանության գործունեության վերաբերյալ ու հավաստիացրել, որ սերտ համագործակցությունը ոստիկանության հետ նաև իրենց առաքելության հաջողության գրավականներից է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---