«168 ժամ». ՀԱԿ անդամներն անվավեր են ճանաչում քաղխորհրդի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը![]() 26 հունվարի 2013 - 09:43 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ Տավուշի մարզային կառույցի համակարգող Արթուր Աթաբեկյանը երեկ պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է ինքը խախտում ՀԱԿ-ի ընտրություններին չմասնակցելու որոշումը՝ մասնակցելով «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի նախընտրական քարոզարշավին, պատասխանել է, որ ինքը նախ՝ մարդ է, հետո՝ կուսակցական: Փաստորեն, ՀԱԿ-ում չեն կատարում կայացրած քաղաքական որոշումները: ՀԱԿ անդամների մեծամասնությունն աշխատել և որոշակի պաշտոններ է զբաղեցրել ՀՀՇ իշխանության տարիներին, և հիմա նրանք անմարդկային և նույնիսկ անբարոյական են համարում չմասնակցել ընտրություններին, երբ դրանցում առաջադրված է թեկնածու, ում հետ իրենք ժամանակին աշխատել են, երբ Բագրատյանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, և մի մարդ, ում հետ վերջին վեց տարիների ընթացքում եղել են բարիկադի մի կողմում՝ պայքարելով իշխանության դեմ: Այդ մարդիկ հասկանում են, որ ՀԱԿ-ը սխալ որոշում է կայացրել, և իրենց այդ քայլով նրանք, ըստ էության, անվավեր են ճանաչում ՀԱԿ քաղխորհրդի ընտրություններին չմասնակցելու որոշումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |