Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեում միավորները կիսել է Յան Սմիթսի հետ և այժմ 2-րդ տեղում է![]() 26 հունվարի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի B մրցաշարի 11-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը միավորները կիսել է Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Մովսիսյանն իր ակտիվում ունի 7,5 միավոր և այժմ 2-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը ևս 7,5 միավորով գերմանացի շախմատիստ Արկադի Նայդիչն է, որը ոչ ոքի է խաղացել Ռիչարդ Ռապպորոտի (Հունգարիա) հետ: 12-րդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Նիլս Գրանդելիուսի (Շվեդիա) հետ: C մրցաշարում Գրիգոր Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) հաղթել է Ալեքսանդրա Գորչայկինային (Ռուսաստան) և 6 միավորով 6-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |