ԹՈՒՐՔ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Անկարայի Փաստաբանական ակադեմիայի փաստաբան Մեթենի Այհան, hնարավոր է, բանտարկվի երեք տարով: Պատճառն անցյալ տարվա հոկտեմբերին ակադեմիայի ընդհանուր խորհրդում նրա ելույթն է, որում նա ասել էր, թե Օսմանյան կայսրությունը բնաջնջել է հայերին, որի համար էլ մեղադրանք է ներկայացված «Ատելության եւ թշնամության վտանգավոր բորբոքում» հոդվածով: Փարիզի «Յառաջ» թերթն այս առթիվ տեղեկացրել է, որ փաստաբանն իր այդ հայտարարությունն արել է` հակազդելու ակադեմիայի հրատարակություններից մեկում տեղ գտած տեսակետներին:

Դատը բացվել է Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի նախագահության ներկայացրած հայցի հիման վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---