Աշոցքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

Աշոցքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին՝ ժամը 00.56-ին, գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում` Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք, հայտնում է ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.970:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։

Ըստ նախնական տեղեկատվության` Աշոցքում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---