ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Պրահայի կենտրոնում տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության: Կազմակերպիչը «Ձայն հանուն Եվրոպայի» միջազգային քաղաքացիական նախաձեռնություն կազմակերպությունն է, որն անցած ամիսներին Եվրամիության երկրներում ստորագրահավաք էր կազմակերպել ընդդեմ Թուրքիայի անդամակցության: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, հավաքվել է մոտ 30 հազար ստորագրություն, որոնցից միայն 11 հազարը` Չեխիայի տարածքում: Հաղորդվում է նաեւ, որ առաջիկա հանրահավաքին մասնակցելու են Չեխիայից Եվրախորհրդարանում ընտրված երկու պատգամավորներ, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---