Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ, իշխանությունները լռում են26 հունվարի 2013 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ: Բարեբախտաբար, կինը շատ չի տուժել և հարազատները որոշել են չդիմել ոստիկանություն, հայտնում են թուրքական աղբյուրները: Ըստ որոշ տվյալների, կիրակի օրը, հունվարի 27-ին Ստամբուլի Սամաթիա քաղաքում բողոքի զանգվածային ցույց տեղի կունենա հայերի դեմ հաճախակի դարձած հարձակումների դեմ: Հունվարի 22-ին և 23-ին երկու տարեց հայուհիներ հարձակման զոհ են դարձել Ստամբուլում: Հունվարի 22-ին 83-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակվել են նրա տան շեմին և ծեծի ենթարկել: Դիմակավոր հանցագործին հարևաններն են վախեցրել, որոնք դուրս են եկել Սուլթանի ճիչը լսելով: Ըստ հարևանների նկարագրության, հարձակվողը սևահեր, 35-40 տարեկան տղամարդ էր, ամբողջովին սևազգեստ: Հարձակման արդյունքում Այքարը, չնայած վիրահատությանը, մեկ աչքով կուրացել է: Տուժածի դուստրը՝ Մենզար Էթիկը հայտարարել է, որ իր մայրը թշնամիներ չունի: Նա չի հավատում նաև, որ հարձակման նպատակը կողոպուտն էր, քանի որ հանցագործը նույնիսկ նրա դրամապանակը չի վերցրել: Հունվարի 23-ին ևս մեկ հարձակում է կատարվել տարեց հայուհու վրա: Երկու անհայտներ հարձակվել են կնոջ վրա հենց փողոցում, ծեծի ենթարկել ու փախուստի դիմել: Կինն, ըստ ականատեսների, ամբողջությամբ արյունոտված, շտապել է հեռանալ դեպքի վայրից: Դեռևս չի հաստատվել նրա անձը: Հունվարի 6-ին երեք անհայտները փորձել են առևանգել մեկ այլ տարեց հայուհու, սակայն նրանց դա չի հաջողվել: Ըստ իրավապաշտպանների, բոլոր այդ հանցագործությունների պատճառը ոչ միայն ազգային հողի վրա ատելությունն է, այլ նաև հանցագործությունները կոծկելու իշխանությունների ձգտումը, գրում է Asbarez-ը: Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: Շահինի գործընկերները ստիպված էին նրա բնակարան այցելել, քանի որ նա բավականին երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրանք դիմել են ոստիկանություն: Մտնելով Շահինի բնակարանը, նրանք սպանված են հայտնաբերել 40-ամյա ուսուցչին: Ոստիկանությունը տանը պայքարի նշաններ է արձանագրել: Իլքեր Շահինի կոկորդն են կտրել նրա դին հայտնաբերելուց 3 օր առաջ: Վերջինը, ինչ նա հասցրել է անել՝ Սբ Ծննդյան բարեմաղթանքներ է ուղարկել իր գործընկերներին: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Haberturk-ը: 2012թ. դեկտեմբերի 28-ին հայուհու դաժան սպանություն էր կատարվել ՝ սպանվել է 85-ամյա Մարիցա Քյոչուկը: Զառամյալ կնոջը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծել են մահից առաջ, բազմաթիվ հարվածներ հասցրել դանակով, հետո գլխատել: Դին հայտնաբերել էր նրա որդին՝ Զատիկը: «Երբ ես տուն մտա, մութ էր, մայրիկը գետնի վրա էր ընկած: Ես մտածեցի, որ նա ընկել է: Հետո միայն տեսա, որ նրա մարմինը արյան մեջ է: Նա մերկ էր, կրծքի վրա խաչի նման նշան էր կտրված»,-պատմել է Զատիկը «Ակոսի» հետ զրույցում: Դեկտեմբերի սկզբին ևս մեկ հայուհի էր բռնության ենթարկվել Ստամբուլում՝ նրան թալանել էին, հետո՝ սպանել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |