Գագիկ Մինասյան. Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները դրական են

Գագիկ Մինասյան. Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները դրական են

PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ամփոփեց 2012 թվականի տնտեսական տարին և նշեց, որ համաշխարհային ցուցանիշների հետ համեմատած դրանք դրական են:

Ըստ նրա, նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը կհրապարակվի որոշ ժամանակ անց, սակայն կկազմի շուրջ 7 %, տնտեսական ակտիվության ցուցանիշը կլինի 7,2 %:

«Ճգնաժամից հետո էական տեղաշարժեր են եղել, այսօր մեծ չափաբաժին ունի արտահանությունը, նվազել է շինարարության մասնաբաժինը: 2008 թվականից սկսած այս ոլորտում միշտ անկում է եղել, սակայն 2012-ին փոքր աճ է գրանցվել:

Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում ևս աճ է արձանագրվել»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով, միջին գնաճը 2,6 % է կազմել: Միջին աշխատավարձը ևս աճել է ու հասել 121 հազար դրամի: Արտահանման աճի տեմպը 2,5 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---