Էլիասոն. ՄԱԿ-ն առայժմ մինչև վերջ չի հասկանում իր դերը Մալիի ճգնաժամի կարգավորման մեջ![]() 26 հունվարի 2013 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «ՄԱԿ-ին խնդրել են աջակցություն տրամադրել: Մենք պատրաստ ենք առաջարկել այն, բայց այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը: ՄԱԿ-ը դեռ մինչև վերջ չի հասկանում իր դերը Մալիում ճգնաժամի կարգավորման մեջ: Նման հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը Սանտյագոյում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մալիում ստեղծվել է իրավիճակ, երբ ՄԱԿ-ի դերն այդքան պարզ չէ»,- ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |