Պորտ Սայիդում անկարգությունների զոհ է դարձել 16 մարդ

Պորտ Սայիդում անկարգությունների զոհ է դարձել 16 մարդ

PanARMENIAN.Net - Պորտ Սայիդում տեղի ունեցած անկարգությունների զոհ է դարձել 16 մարդ, ևս 200 հոգի վիրավորվել է, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը: Բռնությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանը մահապատժի է ենթարկել 21 հոգու Սորտ Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների գործով:

Անցած տարվա փետրվարին Պորտ Սայիդում Կահիրեի «Ալ Ահլի» և տեղի «Ալ Մարսի» թիմերի միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուք է բռնկվել երկրպագուների միջև: Այն վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի արդյունքում մահացել է 74, տուժել` 300 մարդ:

Եգիպտոսի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 75 հոգու: Այսօր մահապատժի է դատապարտվել 21 մարդ:

Դատարանի վճիռը հրապարակելուց հետո Պորտ Սայիդում անկարգություններ են սկսվել: Russia Today-ը հաղորդում է 16 սպանվածների, 200 վիրավորների մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---