Հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը![]() 26 հունվարի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Anonymous խմբի հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը, որը պատասխանատու է երկրի դաշնային դատարաններում դատավճիռների կայացման համար: Հաքերների խումբը հայտարարել է, որ իրենց հաջողվել է պատճենել գաղտնի տեղեկատվություն, որը նրանք սպառնում են հրապարակել օրերս: Կայքը կոտրողների խոսքով, նրանք գնացել են այդ քայլին ի նշան ինտերնետ-ակտիվիստ Ահարոն Շվարցի մահվան դեմ բողոքի, ով ինքնասպանություն էր գործել հունվարին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |